Օգտագործման Պայմաններ և Դրույթներ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․Ընդհանուր դրույթներ

 

1․1․ Սույն կանոնները հանդիսանում են «ԼԻՄԻՏԼԵՍՍ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ECO-TAXI hավելվածից (այսուհետ՝ Հավելված) օգտվելու համար սահմանված պայմաններ (կանոններ)։

1․2 Օգտագործողի կողմից Հավելվածի օգտագործումը կարգավորվում է սույն Կանոններով, ինչպես նաև Գաղտնիության քաղաքականությամբ (այսուհետ՝ Օգտագործման կանոններ)։

1․3․ Օգտվելով (օգտագործելով, ներբեռնելով) Հավելվածը՝ Օգտագործողն ընդունում է Օգտագործման կանոններով սահմանված Պայմանները, առանց որևէ վերապահումների։

1․4․ Ընկերությունն իրավունք ունի միակողմանի, առանց որևէ նախապայմանի, ծանուցման կամ իր համար բացասական հետևանքների փոփոխել (վերախմբագրել) Օգտագործման կանոնները, նոր փոփոխություններով Օգտագործման կանոնները տեղադրելով  հղումով։ Փոփոխված (վերախմբագրված) Օգտագործման կանոնների հետ չծանոթանալու բացասական հետևանքները կրում է Օգտագործողը։ Շարունակելով  Հավելվածից օգտվելը Օգտագործողը հաստատում է, որ համաձայն է նոր փոփոխված (խմբագրված) Օգտագործման կանոններին։ Նոր փոփոխված (խմբագրված) Օգտագործման կանոններին համաձայն չլինելու դեպքում Օգտագործողը դադարեցնում է Հավելվածի օգտագործումը։

1․5․ Հավելվածը թույլ է տալիս Օգտագործողի պահանջներին համապատասխան օգտվել ուղևորափոխադրման ծառայություններից։

1․6․ Օգտվելով Հավելվածից Օգտագործողը տալիս է համաձայնություն գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալու համար։

1․7․ Օգտագործողն իրավունք ունի օգտագործելու Հավելվածը բացառապես անձնական նպատակներով։

1․8․ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտագործողի գործողությունների կամ պարտավորությունների համար։

1․9․ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում  Հավելվածի միջոցով Գործընկերոջ  գործողությունների/անգործության, մատուցվող ծառայությունների որակի, Գործընկերոջ կողմից ծառայություններ մատուցելու արդյունքում պատճառված վնասի, Օգտագործողի և Գործընկերոջ միջև առաջացած վճարային հարաբերությունների համար, ինչպես նաև ցանկացած համբերությունների, գործողությունների համար, որոնք առաջացել են Գործընկերոջ և Օգտագործողի միջև։

1․10․ Ընկերությունը ցանկացած ժամանակ իրավունք ունի սահմանափակելու Օգտագործողի մուտքը Հավելված (արգելափակելու Հավելվածը), առանց նախապես  տեղեկացնելու որևէ պարտականության։

1․11․ Օգտագործելով (բեռնելով) Հավելվածը՝ Օգտագործողը Ընկերությանը տալիս է իր համաձայնությունը անձնական տեղեկությունների (այդ թվում անձնական տվյալների) մշակման, անձնական տվյալները Ընկերության Գործընկերներին և երրորդ անձանց փոխանցելու և մշակելու համար՝ Հավելվածով ծառայություններ մատուցելու նպատակով։ Անձնական տվյալները մշակվում են Գաղտնիության քաղաքականության կանոններին համապատասխան, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

2․Պատվերներ և վճարումներ

2․1․ Ուղևորափոխադրման ծառայությունների արժեքը հաշվարկվում է՝ Հավելվածի միջոցով։

2․2․ Ուղևորափոխադրման ծառայությունները մատուցվում են «Eco city»,  «Eco business», «Eco VIP», «Eco ____» և հավելվածում ներկայացված այլ սակագներով։ Ավտոմեքենայի սակագնային չափանիշները հնարավոր է ստուգել Eco-Тaxi կայքում։

2․3․ Օգտագործողի կողմից տաքսի ծառայության չեղարկումը կարող է լինել վճարովի՝ գանձվող գումարի մասին տեղեկությունը նշվում է չեղարկման ժամանակ։

2․4․ Ուղևորություններն ամրագրվում են  Հավելվածի միջոցով։

2․5․ Ուղևորության համար սահմանված վճարը վճարվում է ինչպես կանխիկ այնպես էլ անկանխիկ եղանակով։ Անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն չունենալու դեպքում (ոչ բավարար միջոցներ, կապի խափանում և այլն) Օգտագործողը պարտավորվում է վճարումը կատարել կանխիկ եղանակով։

2․6 Անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով Օգտագործողը կցում է հավելվածին իր բանկային քարտը։

2․7․ Անկախիկ վճարման դեպքում բանկային միջնորդավճարները վճարում  է Օգտագործողը։

2․8․ Օգտագործողը հասկանում և ընդունում է, որ բոլոր գործողությունները, որոնք կատարվել են Հավելվածի կիրառման շրջականներում՝ օգտագործելով իր կողմից հաստատված բջջային հեռախոսի համարը, այդ թվում անկանխիկ վճարման նպատակով կցված բանկային քարտի՝ համարվում են կատարված Օգտագործողի կողմից։

2.9. Ընկերությունը ցանկացած ժամանակ կարող է ստուգել Օգտագործողի ներկայացված տվյալների ճշտությունը, այդ թվում պահանջելով ներկայացնելու այդ տվյալները հաստատող փաստաթղթեր։ Օգտագործողի կողմից հայցվող տեղեկությունը չտրամադրելը հիմք է Ընկերության կողմից Հավելվածի գործողությունը արգելափակելու համար։

2․9․1. Սույն կանոններով սահմանված վճարման դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ Օգտագործողի փոխարեն վճարումը կատարվում է երրորդ անձի կողմից՝ Ընկերության և այդ անձի միջև կնքված պայմանագրի հիման վրա։

Կապ

 ✉️  support@eco-taxi.am

📞  +374 44400300

📍 ՀՀ, ք․Երևան, Ծովակալ Իսակովի պող․ 22/3