Գաղտնիության Քաղաքականություն

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ընդհանուր դրույթներ

1․1․ Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է «ԼԻՄԻՏԼԵՍՍ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերության) կողմից առաջարկվող ծառայություններից Օգտվող անձանց՝ (Օգտագործող, Օգտվող, Գործընկեր, Հաճախորդ) վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և օգտագործման կանոնները։ Օգտվելով (մուտք գործելով, ներբեռնելով) Ընկերության ECO-TAXI հավելվածը կամ օգտվելով Ընկերության կողմից մատուցվող ուղևորափոխադրման ծառայություններից (այսուհետ՝ Ծառայություն) դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված դրույթներին։

1․2․ Ընկերությունն իրավունք ունի միակողմանի, առանց որևէ նախապայմանի, ծանուցման կամ իր համար բացասական հետևանքների փոփոխել (վերախմբագրել) Գաղտնիության քաղաքականության դրույթները, նոր փոփոխություններով Գաղտնիության քաղաքականության դրույթները տեղադրելով հղումով։

1․3․ Ինչ  տվյալներ են հավաքագրվում՝

1․3․1․ անձնական տվյալներ, տրամադրված Ձեր կողմից Ձեր և/կամ երրորդ անձանց վերաբերյալ,

1․3․2․ ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկատվություն,

1․3․3․տեղորոշման մասին տեղեկատվություն՝ GPS,

1.3.4․ վճարային քարտի մասին տվյալները (վճարային տեղեկություններ) տրամադրված Ձեր կողմից Ձեր և/կամ երրորդ անձանց վերաբերյալ,

1․4․ Ձեր կողմից երրորդ անձանց վերաբերյալ Ընկերությանը սույն դրույթների 1․3 կետով սահմանված տեղեկատվություն տրամադրելու դեպքում դուք հավաստիացնում եք, որ այդ տվյալները տրամադրել եք երրորդ անձանց համաձայնության հիման վրա։

2. Անձնական տվյալները մշակելու նպատակը և հիմքերը

2.1 Ընկերությունը հավաքագրում, պահպանում և օգտագործում է անձնական տեղեկություններ, Ընկերության կողմից Ծառայություններ մատուցելու նպատակով, մասնավորապես ՝

  • Ընկերության կողմից Ձեզ Ծառայություններ մատուցելու նպատակով,
  • Օգտագործողների պահանջներին համապատասխան որակի ապահովման նպատակով,
  • ուղևորությունների ապահովում նպատակով,
  • հավելվածի բարելավման նպատակով,

2․2․ Հավելվածի միջոցով ստացված տեղեկությունները կարող են համակցվել նաև Ձեր կողմից տրամադրված այլ տեղեկությունների հետ (բանավոր և/կամ առձեռն, ընկերություն այցելելիս և/կամ զանգահարելիս)։

2․3․ Անձնական տվյալների հավաքագրումը, մշակումը կատարվում է ավտոմատ կերպով առանց Ընկերության աշխատակցի/աշխատակիցների մասնակցության։ Ընկերության աշխատակցի կողմից անձնական տվյալներին հասանելիություն տրամադրվում է բացառապես Ընկերության կողմից ծառայությունները մատուցելու նպատակով։

2․4․ Ձեր կողմից մուտքագրվող/տրամադրվող տվյալները պաշտպանված են արդիական տեխնոլոգիաների միջոցով: Ընկերությունը կիրառում է նաև կոդավորում, API-ներ և մուտքի վերահսկում, որպեսզի ապահովի Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների անվտանգությունը:

2․5․ Ձեր անձնական տվյալների մշակումը/հավաքագրումը դադարեցվում է Ընկերության Ծառայություններից չօգտվելու կամ Ընկերության կողմից Ձեզ Ծառայություններ չմատուցելու դեպքում։

Կապ

support@eco-taxi.am
+374 (44) 400300
ՀՀ, ք․Երևան, Ծովակալ Իսակովի պող․ 22/3